Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ալիևը Թրամփի և Զելենսկիի մասին

Ալիևը Թրամփի և Զելենսկիի մասին
21.07.2024 | 20:23

Ի դեպ, ուշագրավ է, որ Շուշիում ունեցած իր ելույթում Ալիևը գրեթե բաց տեքստով աջակցել է Թրափին՝ համերաշխվելով նրա այն կարծիքի հետ, թե New York Times-ն ու Washington Post-ը ֆեյք ԶԼՄ-ներ են:

Ինքնին պարզ է, որ Ալիևն իր հաշվարկներն ունի ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված՝ դրանք համարելով շանս իր ագրեսիվ քաղաքականության համար, մանավանդ, որ, թերևս, դրան նպաստելու է Թրամփի իզոլյացիոնիստական քաղաքականությունը:

ՈՒ երևի այս համատեքստում է Ալիևը կատարել իր ելույթի երկրորդ կարևոր շեշտադրումը, որն արդեն հասցեագրված էր Զելենսկիին:

Ալիևը հիշել է հորը և ՈՒկրաինայի նախագահին հորդորել է գնալ փոխզիջումների՝ հանուն մեծ նպատակներին հասնելու:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ